Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Օլիմպիական խաղերի բացմանն անդրադարձել են արտասահմանյան բոլոր լրատվամիջոցները

Օլիմպիական խաղերի բացմանն անդրադարձել են արտասահմանյան բոլոր լրատվամիջոցները
08.02.2014 | 18:43

Ավստրալիա. «Սոչիի օլիմպիական խաղերում առաջին հաղթանակը տարան հեռուստադիտողները և Ռուսաստանը»,- գրել է Herald Sun-ը: «Ֆիշտ» մարզադահլիճում տոնական ծրագրի շատ տեսարաններ հիասքանչ էին ու տպավորիչ, հենց այնպիսին, ինչպիսին Ռուսաստանն է: Մեծածավալ տեսարաններին հաջորդում էին բացարձակ գեղեցկության պահեր, որ արցունքների էին հասցնում»: Արգենտինա. La Nacion-ը տպագրել է Օլիմպիական խաղերի մեկնարկի տեսարաններ, որոնց հաջորդել են ընթերցողների մեկնաբանությունները. «Հրաշալի արարողություն՝ հրաշալի քաղաքում»: Օլիմպիադայի փառահեղ բացում, իսկ հիմա սկսվելու է սպորտը: Փայլուն է: Հուսանք, որ գոնե մեկ մեդալ կունենանք, թեպետ մեր արգենտինացիները շատ քիչ են»: Բելգիա.«Ճոխ արարողություն՝ ամպիր ոճով: «Ցնցող շոուն մարզական տոնի սկիզբն էր»,-գրել է Libre Belgique-ն: «Սոչիում մեկնարկեցին 2014-ի օլիմպիական խաղերը՝ փառահեղ ներկայացումից հետո», -արձագանքել է Soir-ը: Բրազիլիա. «Անմոռանալի գեղեցկության գիշեր»՝ որակել է «Բանդեյրանտիս» հեռուստալաիքը: «Ռեորդ» հեռուստաալիքն էլ ասել է, որ օլիմպիական խաղերի բացումը հուզեց բրազիլացիներին. «Բրազիլիայի հավաքականին ջերմությամբ ընդունեցին «Ֆիշտ» մարզադաշտի տրիբունաները: Սոչի է մեկնել Բրազիլիայի պատմության մեջ ամենամեծ պատվիրակությունը՝ 13 մարզիկներ, որ մրցելու են յոթ մարզաձևերում»:

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ